Գրանցվելով MyBid.am կայքում՝ Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման պահանջներին։ Ձեր տեղադրած հայտարարության ամբողջ պատասխանատվությունը ստանձնում եք Դուք։ Անպատշաճ և վարկաբեկող բովանդակությամբ հայտարարություն տեղադրելու դեպքում կայքի ադմինիստրացիան իրավասու է հեռացնելու կամ չհրապարակելու տվյալ հայտարարությունը։ Օգտատիրոջ կողմից տեղադրված ցանկացած ինֆորմացիա համարվում է MyBid.am-ի սեփականությունը և պաշտպանված է հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով։ Արգելվում է կայքում տեղադրված տեղեկությունը և կայքի ցանկացած հատված կրկնօրինակել և օգտագործել սեփական գործունեության համար։ MyBid.am-ը պատասխանատվություն չի կրում օգտատերերի միջև առաջացած կոնֆլիկտների համար, ինչպես նաև այն դեպքերի համար, երբ օգտատերերի կոնտակտային տվյալները օգտագործվում են անձնական նպատակներով, քանի որ MyBid.am-ը հանդիսանում է մի առցանց հարթակ, որը միավորում է գործատուներին և աշխատանք փնտրողներին, վաճառողներին և գնորդներին, ծառայություններ մատուցողներին և ծառայություններից օգտվողներին։